Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝ 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի մասնաշենքի ձմեռային այգու, Կեչուտ գյուղի մասնաշենքի երկու հարկերի, տանիքի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները։
1.1 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկ համայնքի միջև ս/թ դեկտեմբերի 12-ին կնքվել է կապիտալ սուբվենցիայի հատկացման N 07 պայմանագիրը՝ 46591.0 հազար ՀՀ դրամ գումարով: Կապալառու կազմակերպությունների կողմից ներկայացված հիմնավոր փաստաթղթերի հիման վրա ս/թ դեկտեմբերի 26-ին Ջերմուկ համայնքի ,,38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա,, գործառնական դասակարգմամբ 900365000281 եկամտային հաշվի համարին հատկացվել է 28.930.020 / քսանութ միլիոն ինը հարյուր երեսուն հազար քսան / ՀՀ դրամ՝ վերոնշյալ հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար:
1.2 Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել փոփոխություններ՝ եկամտային (,,38-01.00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա,, գործառնական դասակարգում ) և ծախսային ( 09.01.01.51-նախադպրոցական կրթություն ,, գործառնական դասակարգման ,,5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում,, տնտեսագիտական հոդված) մասերը համապատասխանաբար ավելացնելով 28.930.020 / քսանութ միլիոն ինը հարյուր երեսուն հազար քսան/ ՀՀ դրամ:
1.3 Ընդամենը Ջերմուկ համայնքի բյուջե
եկամուտներ 768.930.020 ՀՀ դրամ
ծախսեր 768.930.020 ՀՀ դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |