«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիման վրա
1.Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 26-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 144-Ա որոշման կատարել հետևյալ փոփոխությունները՝
* վերնագրում և 1-ին կետում «Ջերմուկ համայնքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով
* վերնագրում «համայնքային» բառը փոխարինել «պետական» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: