Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 80-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2019 թվականի N 80-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ԵՎ ՁԱԽԱՓՆՅԱ Կ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԲԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԲԱՐԵԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՌԵՐԻ ԷՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ և 22-րդ ենթակետերով 

1.  Ջերմուկ քաղաքի առողջարանային գոտու տարածքները, ինչպես նաև՝ Աջափնյակ ու Ձախափնյակ թաղամասերի բնակելի շենքերի բակային տարածքները, դեպի Ձախափնյակ տանող միակողմանի ճանապարհաեզրերը, ըստ անհրաժեշտության, բարեկարգելու և սանիտարական մաքրման նպատակով  թույլատրել  «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին  իրականացնելու ծառերի էտ՝ պահպանելով ծառերի առնվազն 4 մետր բարձրությունը:

2. Էտման  հետևանքով առաջացած փայտանյութը, որպես վառելիք, օգնության կարգով, ըստ ցուցակի, բաշխել համայնքի զոհված և վիրավոր ազատամարտիկների, միայնակ թոշակառուներից կազմված, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին: 

3. Սույն որոշման կատարման  հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մարգարյանի վրա:

4. Սույն որոշման պատճեն ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner