Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 191-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2021 թվականի N 191-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 16-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 8-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման ևսպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 71-Ա որոշումների, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Ռուբեն Սուրենի Դավթյանի դիմումները (մտից N 140՝ 26․01․2021 թ․ և N 607՝ 09․04․2021 թ.)

1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք`2021 թվականի ապրիլի 1-ի N 01042021-10-0031 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 6-րդ փողոցի N 10/2 հասցեում գտնվող 44,9  քառակուսի մետր արտաքին և 39,69 քմ ներքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 44,9  քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության  իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Ռուբեն Սուրենի Դավթյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ`
     1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
  1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1100 (հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
   2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810 (ութ հարյուր տաս) դրամ:
4. Ռուբեն Սուրենի Դավթյանը պարտավոր է վճարել.
     1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին` 49400  (քառասունիննը հազար չորս հարյուր)  դրամ` ավտոտնակի գինը.
     2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`  36400 (երեսունվեց հազար չորս հարյուր) դրամ` հողամասի գինը. 
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռուբեն Սուրենի Դավթյանի կողմից: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Սուրենի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner