Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 34-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2019 թվականի N 34-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՁԱՅՆԵՐ» ԿԻՍԱՔԱՆԴ ՍՐՃԱՐԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ,ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա

1. Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող (հիմք՝ 2019  թվականի    փետրվարի 26-ի   N 26022019-10-0005 վկայական) Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի N 3 հասցեում գտնվող կիսաքանդ սրճարանը աճուրդով օտարելու համար Ջերմուկ  համայնքի ղեկավարի առաջարկությանը: Աճուրդի  մեկնարկային գինը սահմանել 435 000 (չորս հարյուր երեսունհինգ հազար) դրամ՝ հողամասի արժեքը, ըստ «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ»  սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության  2019  թվականի   ապրիլի 16-ի   N ԳՀ 005-19 գնահատման հաշվետվության՝ հաշվի առնելով գնահատողի եզրակացությունն առ այն, որ հողամասում առկա, դեռևս ԽՍՀՄ տարիներին կառուցված 54,72 քմ մակերեսով սրճարանը անավարտ և կիսաքանդ է, հետևաբար՝ որպես շինություն գնահատված չէ և որպես առանձին կառույց որևէ արժեք իրենից չի ներկայացնում :

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հոջորդող օրվանից:


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.26 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner