Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 224-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2018 թվականի N 224-Ա

«ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ՝ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒՆ՝ ԳՆԴԵՎԱԶԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ «ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ և 46-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի  N 76-Ա որոշման 2-րդ կետը

1. Սպասարկման նվազ ծավալների պատճառով դադարեցնել «Ջերմուկի համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի՝ Գնդեվազ գյուղի գրադարանի  գործունեությունը և առաջարկություն ներկայացնել համայնքի ավագանուն՝ առաջիկա նիստի ժամանակ ընդունելու Գնդեվազի գրադարանի գրքային հավաքածուն «Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելու որոշում:

2. «Ջերմուկի համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի տնօրեն տիկին Զ. Սարգսյանին՝ հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների  աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի  հաստիքացուցակի մեջ չի ներառվել Գնդեվազի գրադարանի գրադարանավարի 1 միավոր  հաստիքը՝ սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով օրենքով սահմանված կարգով  Գնդեվազ գյուղի գրադարանավարին ազատել աշխատանքից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner