«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 15-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 3-րդ կետի, Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2019 թ. սեպտեմբերի 10-ի եզրակացության և Ա. Ս. Հայրապետյանի դիմումի հիման վրա
1. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտորի թափուր պաշտոնում (պաշտոնի ծածկագիր 2.3-4) նշանակել Արման Ստյոպայի Հայրապետյանին: Ա. Ս. Հայրապետյանի պարտականությունների կատարման սկիզբը համարել սեպտեմբերի 12-ը, պաշտոնային դրույքաչափը՝ համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակի՝ 257500 դրամ:
2.«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 3-րդ կետին համապատասխան Ա. Ս. Հայրապետյանին շնորհել իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորող օրվանից: