Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 69-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2019 թվականի N 69-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԼԱՔԱՀԱՆՔԻ ՓՈՂՈՑԻ N 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 48-րդ հոդվածների  և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ»-ի  44-րդ կետի «ը» ենթակետի, ինչպես նաև Ջերմուկ համայնքի ավագանու  2019 թվականի ապրիլի 17-ի N 28-Ա որոշման հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2016 թվականի մարտի 1-ի N 29-Ա հրամանը, N Լ-534 լեռնահատկացման ակտը և N ՇԱԹ-29/534 թույլտվությունը

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շլաքահանքի փողոցի N 4 հասցեում գտնվող  համայնքային սեփականություն համարվող 1,85136 հա  մակերեսով (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական,  գործառնական նշանակությունը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի)   հողամասը (ծածկագիրը՝10-002-0571-0021) առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել ընդերքօգտագործման իրավունք ունեցող  «Արսքար» ՍՊ ընկերությանը Զիրաքի հրաբխային խարամի հանքավայրի բաց եղանակով շահագործման նպատակով:

2.  Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ամսական վարձավճարի չափը սահմանել  30 000 (երեսուն հազար) դրամ, վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`50 տարի՝ հաշվարկված թիվ ՇԱԹ-29/534 թույլտվության տրամադրման պահից՝ մինչև 01.03.2066 թվական:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արսքար» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner