Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 268-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2019 թվականի N 268-Ա

«ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին» N 550-Ն որոշման 3-րդ կետին և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման համապատասխան, հաշվի առնելով «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Մանուկյանի դիմումը (մտից N 1204, 13.11.2019 թ.)

1. «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 10-028-0148-0033 կադաստրային ծածկագրով սեփական գյուղատնտեսական նշանակության 1,4 (մեկ ամբողջ չորս տասնորդական) հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ վարելահող) ընդլայնել՝ այդ նպատակով ուղղակի վաճառքով «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը օտարելով կից գտնվող 10-028-0148-0042 կադաստրային ծածկագրով 1,39768 (մեկ ամբողջ երեսունիննը հազար յոթ հարյուր վաթսունութ հարյուրհազարերորդական) հա մակերեսով  հարակից համայնքային սեփականության հողամասը (հողատեսքը՝ այլ):

2. Սույն որոշման առաջին կետում նշված 1,39768 հա հողամասի վաճառքի գինը կազմում է 94 350 (իննսունչորս հազար երեք հարյուր հիսուն) դրամ` ըստ կադաստրային արժեքի (1 հա կադաստրային զուտ եկամուտը՝ 2700 դրամ):

3. Սահմանել, որ սույն որոշմամբ օտարվող հողամասը տրամադրվում է բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով (գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար):

4. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի օտարման համար «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մանուկյանի, կնքել առուվաճառքի պայմանագիր:  

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից::


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner