Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 280-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2019 թվականի N 280-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով՝ հիմք ընդունելով Կեչուտ գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 30-ի N 7 որոշումը և Ջերմուկ համայնքի Կեչուտ  գյուղի նախկին բնակիչ Վարուժան Համբարձումյանի կողմից լիազորված անձ Սեդա Համբարձումյանի դիմումը (մտից N 1258, 22.11.2019 թ.)

1. Ճանաչել Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի նախկին բնակիչներ Վարուժան Սերյոժայի Համբարձումյանի (ծնված՝ 04.06.1960 թ.), Սվետլանա Ստեփանի Թորոսյանի (ծնված՝ 29.07.1960 թ.), Նարեկ Վարուժանի Համբարձումյանի (ծնված՝ 27.07.1984թ.), Արմեն Վարուժանի Համբարձումյանի (ծնված՝ 14.11.1985թ.) և Վարդուհի Վարուժանի Համբարձումյանի (ծնված՝ 11.07.1993թ.)  սեփականության իրավունքը Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 1-ին փողոցի վրա գտնվող բնակելի տան և այն սպասարկող հողամասի նկատմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված բնակելի տունը կառուցված է ընտանիքին սեփականաշնորհված 0,1 հա մակերեսով 55 կոդի 004 ծածկագրով հողամասի վրա:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տունը, մակերեսը՝ 198,53 քմ, կառուցվել է 1991 թվականին, այն կառուցված չէ և չի գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված   «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «գ» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնք, գյուղ Կեչուտ, 1-ին փողոց, տուն N 9:

4. Ընդունել ի գիտություն, որ Վարուժան Սերյոժայի Համբարձումյանի ընտանիքին սեփականաշնորհված բնակելի տան նկատմամբ 2007 թվականի հուլիսի 11-ին կատարվել է իրավունքի պետական գրանցում որպես բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, ինչը չի համապատասխանում իրականությանը (հիմք՝ քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորում ունեցող անհատ ձեռնարկատեր Ա. Ներսիսյանի կողմից տրված հողամասի հատակագծի, շինության հատակագծի և բնութագրի, ինչպես նաև՝  Կեչուտ գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 30.04.1991 թ. N 7 որոշման քաղվածքի). փաստի հիման վրա դիմել ՀՀ Կադաստրի Կոմիտեին սույն որոշման 1-ին կետում նշված անձանց անվամբ սեփականության իրավունքի գրանցման N 2169392 վկայականը, տրված 11.07.2007 թ., անվավեր ճանաչելու և չեղարկելու խնդրանքով:

5. Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 14-ի «Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու մասին» N 199-Ա և Ջերմուկի քաղաքապետի 1996 թվականի սեպտեմբերի 7-ի N 23 որոշումները:

6. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝կատարվել են փոփոխություններ
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ղեկավարի 24 դեկտեմբերի 2019 թվականի N 297-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner