Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 282-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2020 թվականի N 282-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի ուղերձը ս/թ նոյեմբերի 13-ից ուսումնական գործընթացը վերսկսելու մասին՝

1․ Ս/թ նոյեմբերի 13-ից վերսկսել ուսումնական գործընթացը «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ, «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց» և «Ջերմուկ համայնքի Շ․ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային ուսումնական կազմակերպություններում։

2․ Ջերմուկ համայնքի «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի աշխատակիցներին, բացառությամբ կազմակերպության ղեկավարից, հաշվապահից և պահակից, շարունակել համարել պարապուրդի մեջ՝ մինչև ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորվող՝ Ջերմուկ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում մանկապարտեզի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ավարտը՝ պարապուրդում գտնվող աշխատակիցների վճարումը կատարելով օրենսդրությանը համապատասխան` Ջերմուկի համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի երկու երրորդի չափով: 

3․ «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովհաննիսյանին՝ հաստատության գործունեությունը կազմակերպել սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 12-ի դրույթների համաձայն։

4․ «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց» և «Ջերմուկ համայնքի Շ․ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ների տնօրեններ Արմեն Խուրշուդյանին և Գոհար Մանուկյանին՝ հաստատությունների գործունեությունը կազմակերպել  սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 04-ի թիվ 17-Ն հրամանի հավելված N 18-ի դրույթների համաձայն։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner