Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 180-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 ապրիլի 2021 թվականի N 180-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՆԱՐԱՐԱՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ N 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 16-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 8-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման ևսպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 71-Ա որոշումների, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմեն Վոլոդիայի Դանիելյանի դիմումները (մտից N 136՝ 26․01․2021 թ․ և N 579՝ 02․04․2021 թ.)

1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք`2021 թվականի մարտի 31-ի N 31032021-10-0020 վկայական) Ջերմուկ քաղաքի Շինարարների փողոցի N 2/1 հասցեում գտնվող 60,27 քառակուսի մետր մակերեսով պահեստը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 112,6 քառակուսի մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը գնման նախապատվության  իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմեն Վոլոդիայի Դանիելյանին։
2. Ընդունել ի գիտություն, որ`
     1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
     1) պահեստի 1 քառակուսի մետրի համար` 2600 (երկու հազար  վեց հարյուր) դրամ (տարածագնահատման 13-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.13).
     2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 1242  (հազար երկու հարյուր քառասուներկու) դրամ:
4. Արմեն Վոլոդիայի Դանիելյանը պարտավոր է վճարել.
     1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին` 156710 (հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր տաս) դրամ` պահեստի գինը.
     2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`  140 000 (հարյուր քառասուն հազար) դրամ)` հողամասի գինը. 
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արմեն Վոլոդիայի Դանիելյանի կողմից: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Վոլոդիայի Դանիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner