§Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-135-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման դրույթներին համապատասխան՝
1. Հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վասակ Զալիբեկի Հովսեփյանի դիմումը (մտից`2019 թվականի սեպտեմբերի 26, N 983) և Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 7 արձանագրությանը կից եզրակացությունը` Ջերմուկ համայնքի անչափահաս բնակիչ Անի Ռուբենի Հովսեփյանի (ծնված` 2007 թվականի հոկտեմբերի 14-ին) նկատմամբ սահմանել խնամակալություն` հաշվի առնելով նրա`առանց ծնողական խնամքի մնալու փաստը:
2. Անի Ռուբենի Հովսեփյանի խնամակալ նշանակել պապին՝ Վասակ Զալիբեկի Հովսեփյանին (ծնված 20.05.1957 թ.):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վասակ Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: