§Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-135-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման դրույթներին համապատասխան՝
1. Հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վարդիթեր Հարությունյանի դիմումը (մտից`2019 թվականի օգոստոսի 12, N 809) և Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 13-ի թիվ 5 արձանագրությանը կից եզրակացությունը` Ջերմուկ համայնքի անչափահաս բնակիչներ Վարդուհի Նելսոնի Մկրտչյանի (ծնված` 2011 թվականի փետրվարի 23-ին) և Անի Նելսոնի Մկրտչյանի (ծնված՝ 2014 թվականի փետրվարի 14-ին) նկատմամբ սահմանել խնամակալություն` հաշվի առնելով նրանց`առանց ծնողական խնամքի մնալու փաստը:
2. Վարդուհի և Անի Մկրտչյանների խնամակալ նշանակել տատին՝ Վարդիթեր Արտավազդի Հարությունյանին (ծնված 01.08.1959 թ.):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդիթեր Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: