Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2018 թվականի N 44-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 23-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.

1.1. Ջերմուկ համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի երկրորդ եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին՝ 

 զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.2. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 18-ի N 37-Ա որոշման N 1 հավելվածում  լրացում կատարելու մասին.

զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.3. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վերագնահատված գույքագրման փաստաթուղթը հաստատելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.4. Դրամական հատկացում կատարելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 17-Ա որոշման 1-ին կետի «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.5 Ջերմուկ համայնքի ավագանու  2018 թվականի հունվարի 19-ի N 5-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.6  Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման տարեկան ծրագիրը հաստատելու մասին.

    զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.7. Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.8 Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.9. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը  հավանություն տալու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.10 Ջերմուկ համայնքի 2018 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.11 Հանձնաժողով ստեղծելու և Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող «փոքր» օբյեկտ հանդիսացող «Անտառային ձայներ» սրճարանը որպես Ջերմուկ համայնքի սեփականություն միակողմանի ընդունելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.12. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 18-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.

     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.13. Ջերմուկ համայնքի 2018 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին.

    զեկ, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner