Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա
1.Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Կարմրաշեն գյուղի 17-րդ փողոցի վրա գտնվող 0,45399 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, ճանաչել որպես առանձին գույքային միավոր:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն.
Ջերմուկ համայնք, գյուղ Կարմրաշեն, 17-րդ փողոց N 5:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: