Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020 թվականի N 39-Ա

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը և նույն  հոդվածի 3-րդ  մասը՝

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2020 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին» N 4-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

 ա) հավելված 2-ում 23-րդ տողի «Դրույքի չափը (դրամ)» և «Ընդամենը աշխատավարձ (դրամ)» սյունակներում «130 000» թիվը փոխարինել «187 300» թվով,

բ) հավելված 1-ում կատարել լրացում՝ «Տեխնիկական սպասարկման անձնակազմ-14» տողից առաջ ավելացնել «Քաղաքացիական աշխատանք կատարողներ-1» արտահայտությունը, իսկ «Ընդամենը՝ թվաքանակ- 37» արտահայտության մեջ «37» թիվը փոխարինել «38» թվով։

բ) հավելված 2-ում 19-րդ տողից հետո ավելացնել նոր տող՝ հետևյալ բովանդակությամբ՝ 

                              ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

հողաշինարար    1       238 200      238 200

գ) հավելված 2-ում՝ «Ընդամենը» տողի 2-րդ սյունակում «35,5» թիվը փոխարինել «36,5» թվով, 3-րդ սյունակում «4 059 511» թիվը փոխարինել «4 355 011» թվով, 4-րդ սյունակում «6 299 201» թիվը փոխարինել «6 594 701» թվով։

 դ) «Ընդհանուրը» տողի 2-րդ սյունակում «43,5» թիվը փոխարինել «44,5» թվով, 3-րդ սյունակում «5625473» թիվը փոխարինել «5920973» թվով, 4-րդ սյունակում «8658963» թիվը փոխարինել «8954463» թվով։ 

2․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -6

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner