Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 83-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2023 թվականի N 83-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՐԴԱՇԱՏ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետին համապատասխան՝

1.Սահմանել՝

ա/ Ջերմուկ քաղաքի վարչական տարածքի մարդաշատ վայրերում վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով առանձնացվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսներն՝ ըստ սույն որոշմանը կից հավելվածում նշված չափերի։

բ/ Հողամասի սահմանները որոշվում են Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի կողմից տրված հատակագիծ-սխեմաներով,  որոնք ենթակա չեն պետական գրանցման։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը տրամադրել օգտագործման առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով, վճարային տերմինալներ տեղադրելու նպատակով, 1 քմ–ի համար ամսական վճար սահմանել՝ 5000 դրամ։

3․ Լիազորել համայնքի ղեկավարին Ջերմուկ քաղաքի տարածքում վճարային տերմինալները սպասարկող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքելու հողօգտագործման պայմանագրեր։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner