Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 281-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2019 թվականի N 281-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի  25.11.2019 թվականի նիստում հանձնաժողովի կողմից տրված թիվ 2 եզրակացությունն ու  «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Մանուկյանի 2019 թվականի նոյեմբերի 20-ի դիմումը (մտից N 1238)

1.Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող «ԱՐՄ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության 1,41031 հա, 0,09 հա, 2,79768 հա և 0,14 հա մակերսով հողամասերի բարձրարժեք հողատեսքը` համապատասխանաբար՝ 0,72 հա, 0,09 հա, 1,4 հա 0,14 հա վարելահողերը, ընդհանուր մակերեսով՝ 2,35 հա (ծածկագրեր՝ համապատասխանաբար՝ 10-028-0148-0068, 10-028-0148-0029, 10-028-0148-0060 և 10-028-0148-0025) փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ խոտհարքի:                         

2. Համայնքապետարան աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյանին՝ համայնքի հողային հաշվեկշռում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունները:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(759.59 Կբ)
(256.80 Կբ)
Կարգավիճակ՝կատարվել են փոփոխություններ
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ղեկավարի 04 դեկտեմբերի 2019 թվականի N 287-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner