Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 16-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 8-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման ևսպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 71-Ա որոշումների, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Արման Սամվելի Մարգարյանի համաձայնությունը (մտից N 560, 05.06.2019 թ.)
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք`2019 թվականի մայիսի 7-ի N 07052019-10-0002 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի N 14/14 հասցեում գտնվող 23,43 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 23,9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արման Սամվելի Մարգարյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1100 (հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810 (ութ հարյուր տաս) դրամ:
4. Արման Մարգարյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900365031542 հաշվեհամարին` 26 000(քսանվեց հազար) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին` 19 400(տասնիննը հազար չորս հարյուր) դրամ` հողամասի գինը.
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արման Մարգարյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: