Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 154-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 օգոստոսի 2019 թվականի N 154-Ա

Վ.Գ.ՂԱԶԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին» N 550-Ն որոշման 3-րդ կետին և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման համապատասխան, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Վ. Գ. Ղազարյանի դիմումը (մտից N 740, 19.07.2019 թ.)

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Վահե Գևորգի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի 10-002-0106-0006 կադաստրային ծածկագրով սեփական գյուղատնտեսական նշանակության 720 (յոթ հարյուր քսան) քմ մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ) ընդլայնել՝ այդ նպատակով ուղղակի վաճառքով Վ. Գ. Ղազարյանին օտարելով կից գտնվող 10-002-0106-0009 կադաստրային ծածկագրով 280,6 (երկու հարյուր ութսուն ամբողջ վեց տասնորդական) քմ մակերեսով  հարակից համայնքային սեփականության հողամասը (հողատեսքը՝ այլ):

2. Սույն որոշման առաջին կետում նշված 280,6 քմ հողամասի վաճառքի գինը կազմում է 2 000 (երկու հազար) դրամ` ըստ կադաստրային արժեքի (1 հա կադաստրային զուտ եկամուտը՝ 2700 դրամ):

3. Սահմանել, որ սույն որոշմամբ օտարվող հողամասը տրամադրվում է բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով (գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար):

4. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի օտարման համար Վ. Գ. Ղազարյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:  

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վ. Գ. Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից::


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner