Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 229-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2018 թվականի N 229-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐԵՀԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 10-028-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ կետերով, հիմք ընդունելով նշված օրենսգրքի 118-րդ հոդվածի դրույթները և հաշվի առնելով քաղ. Սերյոժա Անդրանիկի Սարգսյանի կողմից լիազորված Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ Բախշի Իգնատի Մարգարյանի դիմումը (մտից N 1180, 07.12.2018 թ.)

1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացի (հաշվառման վայրը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ռոստովի մարզ, ք. Ակսայ) Սերյոժա Անդրանիկի Սարգսյանին պատկանող Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 10-028-0012 կադաստրային ծածկագրով 3500 քմ մակերեսով հողամասում գտնվող շինության՝ անասնագոմի հողահատկացման փաստաթղթային հիմքերը և նշված օգտագործվող հողի նկատմամբ ճանաչել նրա սեփականության (պայմանական) իրավունքը:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:

3.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերին համապատասխան սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը և դրա սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնքի, գյուղ Հերհեր, 1-ին փողոց N 20:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner