Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1028
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 194-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2019 թվականի N 194-Ա

«ՋԵՐՍԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետերին, Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման համապատասխան, հաշվի առնելով «ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումը (մտից N 994, 30.09.2019 թ.)

1.«ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական՝ N10082015-10-0008 )Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի   N 7/5 հասցեում գտնվող սեփական հասարակական նշանակության շինությունների  (հյուրանոց ջրաբուժարան, տրանսֆորմատորային ենթակայան, բացօթյա խոհանոց, կաթսայատուն) սպասարկման հողամասը (մակերեսը՝ 1.6041 հա) ընդլայնել. այդ նպատակով «ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերությանը  ուղղակի վաճառքով  օտարել Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N  7/5/1 հասցեում գտնվող  0.07455 (զրո ամբողջ յոթ հազար չորս հարյուր հիսունհինգ տաս հազարերորդական) հա մակերեսով  հարակից համայնքային սեփականության հողամասը (սեփականության վկայական N 11032016-10-0020 )՝ միավորված գույքին տրամադրելով հետևյալ հասցեն՝ ք. Ջերմուկ, Շահումյան փողոց 7/5, 7/5/1:

2. Սույն որոշման առաջին կետում նշված 0.07455 հա հողամասի վաճառքի գինը կազմում է 926000 (իննը հարյուր քսանվեց հազար) դրամ` ըստ կադաստրային արժեքի:

3. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի օտարման համար«ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:    

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից::


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner