Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «գ» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Կեչուտ գյուղի 8-րդ փողոցի N 10 բազմաբնակարան շենքի 24,66 քմ մակերեսով բնակարանը ճանաչել որպես առանձին գույքային միավոր:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գ. Կեչուտ, 8-րդ փողոց, 10-րդ շենք, N 4 բնակարան:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: