Նպատակ | Ջերմուկի համայնքապետարանը, ենթակա հիմնարկներն ու կազմակերպությունները յուրաքանչյուր տարի ծախսում են շուրջ 27594542 ՀՀ դրամի էլեկտրական էներգիա, որից 14482109 ՀՀ դրամը կազմում է արտաքին լուսավորության ցանցի էլեկտրական էներգիայի ծախսը: Նախատեսվում է Ջերմուկ քաղաքում կառուցել մինչև 300 կվտ/ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Արևային էլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է ինչպես համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների տանիքներին, այնպես էլ քաղաքային ճոպանուղու վերին կանգառի հարակից տարածքում` ելնելով տանիքների օգտակար մակերեսից, կրող կոնստրուկցիաների վիճակից, այդ կազմակերպությանը էլեկտրական էներգիա սնուցող ենթակայանի հզորությունից: Հայաստանում արևային օրերի քանակը տարեկան շուրջ 300 օր է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում վերականգնվող` արևային էներգիայի զարգացման համար: Բացի այդ, Ջերմուկ համայնքն ընտրել է վերականգնվող էներգիայի զարգացմանն աջակցելու քաղաքականություն, որի արդյունավետ իրականացումը համայնքի համար կապահովի ինչպես դրամական միջոցների խնայողություն` փաստացի ծախսի մոտ 80 % չափով, այնպես էլ հավելյալ եկամուտ` դրանք ուղղելով համայնքային այլ խնդիրների լուծմանը: Կայանի կառուցումը հնարավորություն կտա նաև ավելացնել գիշերային լուսավորության ժամերի թիվը: |