Այսօր: Կիրակի, 28 Փետրվարի 2021թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 2
 
Ժամանակահատված06/03/2020 - 30/12/2020
ԿարգավիՃակԳործողության ժամկետը ավարտված է  Գործողության ժամկետը ավարտված է
Անվանում«Ջերմուկ համայնքում ճեմուղու և ավտոկայանատեղիների կառուցում, մայթերի սալիկապատում և ասֆալտապատում, Հերհեր գյուղի 1-ին փողոցի ասֆալտապատում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի բաժանարար գոտու բարեկարգում և կանաչապատում» սուբվենցիոն ծրագիր,
Նպատակ

Ջերմուկ համայնքը ունենալով զբոսաշրջային մեծ ներուժ, զարկ է տալիս ենթակառուցվածքների զարգացմանը` կատարելով ինչպես գործող ենթակառուցվածքների վերանորոգում և արդիականացում, այնպես էլ նորի հիմնում և կառուցում: Նախատեսվում է

1. կառուցել Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք վանական համալիր տանող ճեմուղի և ավտոկայանատեղի, ապահովելով` շուրջ 1700 մ երկարությամբ, 2մ լայնությամբ սալիկապատ /брусчатка/ ճեմուղու կառուցում, ճեմուղու երկարությամբ` անհրաժեշտ վայրերում, բազրիքի /перила/ կառուցում, նստարանների` նաև ծածկով, աղբամանների /յուրաքանչյուրից 20 հատ/ տեղադրում, 3 հատ զրուցարանի տեղադրում, ջրամատակարարման ապահովում, լուսավորության ցանցի կառուցում, ճեմուղու եզրերում ջրահեռացման համակարգի կառուցում /ըստ անհրաժեշտության/, ճեմուղու սկզբնամասում` Գնդեվազ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մերձակայքում, մոտ 700քմ մակերեսով ավտոկայանատեղիի կառուցում /նախատեսելով ասֆալտապատ կայանատեղի, հենապատի կառուցում, կիրճ նայող ճակատում բազրիքների տեղադրում, լուսավորության ցանցի կառուցում, ջրամատակարարում, հասարակական զուգարան/:

2. Ջերմուկ քաղաքի Ջրվեժի փողոցում կառուցել ավտոկայանատեղի, վերականգնել քանդված ճանապարհը և հենապատը` նախատեսելով շուրջ 1500քմ մակերեսով ասֆալտապատ, բաց կայանատեղի /մոտ 300խմ հողի լիցք, տարածքի հարթեցում ավազակոպիճով/, 2մ բարձրությամբ հենապատի /գաբիոն/ կառուցում մոտ 120 գմ, 0,9մ բարձրությամբ բազալտե հենապատի կառուցում մոտ 120 գմ, սանհանգույց 5x6մ չափերի, կազմված հետևյալ բաժիններից. ա. տղամարդկանց բլոկ` հաշմանդամների համար նախատեսված բաժնով, բ. կանացի բլոկ` հաշմանդամների համար նախատեսված բաժնով, գ. հավաքարարի սենյակ և դ. պահեստային մաս, սանգանգույցի սեպտիկ հոր 3x3x2մ /18խմ/ չափերի, Ջրվեժի փողոցի 40մ երկարությամբ, միջինը 4մ լայնությամբ ասֆալտապատ փլուզված հատվածի, մայթի և հենապատի վերականգնում: Փլուզված հատվածը վերականգնել առկա հենապատի և մայթի չափերով և տեսքով:

3. վերանորոգել Բ. Վարդանյան, Շահումյան և Մյասնիկյան փողոցների 360 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ մայթը, բազալտով սալիկապատել, նախատեսելով` հին ասֆալտի քանդում, եզրաքարերի հեռացում, քանդված ասֆալտի, եզրաքարերի և շին. աղբի տեղափոխում աղբավայր` 6կմ հեռավորության վրա, բազալտե սալերի տեղադրում 720քմ, նախապատրաստական և հիմնային շերտի ստեղծում, բետոնե շաղախով, նոր եզրաքարերի տեղադրում (15սմ x 30սմ),

4. ասֆալտապատել Մաշտոցի փողոցի աջակողմյան 300 մ երկարությամբ և 2,5 մ լայնությամբ մայթը, ապահովելով` հին ասֆալտի քանդում, եզրաքարերի հեռացում, քանդված ասֆալտի, եզրաքարերի և շին. աղբի տեղապոխում աղբավայր` 3կմ հեռավորության վրա, նախապատրաստական և հիմնային շերտի ստեղծում, բետոնե շաղախով, նոր եզրաքարերի տեղադրում (15սմ x 30 սմ), 750քմ մայթի ասֆալտապատում,

5. Հերհեր գյուղի 1-ին փողոցում կատարել 2400քմ մակերեսով ասֆալտապատում, ներառյալ` - 480 գծ/մ, 5 մ լայնությամբ ա/բ ծածկի ամբողջական կառուցում, - հողային պաստառի և ճանապարհային կառույցների ամբողջական վերանորոգում/ վերակառուցում/կառուցում, - հենապատի վերականգնում` ըստ անհրաժեշտության, -մայթերի կառուցում` ըստ անհրաժեշտության, -ճանապարհային կահավորանքի և անվտանգության տարրերի կառուցում:

6. 14458քմ մակերեսով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի բաժանարար գոտու բարեկարգում և կանաչապատում` նախատեսելով տարածքի մաքրում քարից և բոլոր տեսակի բնական աղբից, բարեկարգվող տաարածքով անցնող ոռոգման ջրի խողովակը տեղադրել հողի մեջ, խրամուղու քանդում 2200մ երկարությամբ, 40 սմ խորությամբ, 40 սմ լայնությամբ, տարածքի հարթեցում գրեյդերով, շին. աղբի տեղափոխում «Զիրակ» աղբավայր` 4 կմ հեռավորության վրա, կենտրոնական ոռոգման խողովակի վրա տեղադրել 76 հատ ջրի փականներ հետագայում ծառերը և սիզամարգը ոռոգելու համար, տարածքը մշակելուց հետո պետք է ցանել «Kanada green» խոտի սերմ, նախապատրաստել 395 հատ փոս կանաչ եղևնիների տնկման համար, և կատարել 395 եղևնու տունկ` 3 տարի սպասարկելով և խնամելով տնկիները:

Իրականացնող կազմակերպություն(ներ)ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Բովանդակություն
Կից փաստաթղթեր
(13.31 Մբ)
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner