| Նպատակ | ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25․01․2021 Թ․ N 4-Ա ՈՐՈՇՄԱՄԲ 
ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է, այն փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-երի ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։ 
 Ջերմուկ համայնքի ՏԱՊ-ը մշակվել է հետևյալ հիմնական նպատակներով՝  
- 
համակարգել ՏԻՄ-երի տվյալ տարվա անելիքները,   
 
- 
սահմանել սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատել համայնքի ներքին ռեսուրսները, հաշվառել համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկել համախառն ռեսուրսները և բացահայտել պակասուրդը (դեֆիցիտը), 
 
- 
համախմբել համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ, 
 
- 
շաղկապել նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի «Տրամաբանական հենքը», 
 
- 
որոշակիացնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները, մշակել տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման ՄԳՊ-ը։ 
 
 
 Ջերմուկ համայնքի 2021 թ. տարեկան աշխատանքային պլանը բաղկացած է 5 բաժիններից. 
 1-ին բաժնում  սահմանվում է համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները։ 
 2-րդ բաժնում ներկայացվում է համայնքի 2021 թվականի ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը (ըստ ոլորտների)։ 
 3-րդ բաժնում ներկայացվում է համայնքային գույքի կառավարման 2021 թվականի ծրագիրը։ 
 4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը։ 
 5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը։  |