|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 դեկտեմբերի 2021 թվականի N 454-Ա |
ՌՈԲԵՐՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Ռոբերտ Մխիթարի Այվազյանի դիմումը (մտից՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի N 1737), հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 30-ի N 19 արձանագրությունը՝ 1․ Թույլատրել Վարդանուշ Վոլոդյայի Այվազյանի կողմից լիազորված անձ Ռոբերտ Մխիթարի Այվազյանին կնքելու Վարդանուշ Այվազյանի խնամարկյալ Բաբկեն Սամվելի Դանիելյանին (ծնված՝ 17․03․1988 թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի N 12102021-10-0008 վկայական) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 12-րդ շենքի N 23 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ բնակարանի՝ Բաբկեն Դանիելյանին պատկանող բաժնեմասը օտարելու՝ Մխիթար Վոլոդյայի Այվազյանին նվիրելու, գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Մխիթարի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|