«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով քաղաքացիներ Հ. Դավթյանի և Ա. Սմբատյանի՝ ս/թ դեկտեմբերի 20-ի դիմումը (մտից N 1414, 23.12.2019 թ.)
1. Թույլատրել Վայք քաղաքի բնակիչ Հասմիկ Դավթյանին և Երևան քաղաքի բնակիչ Արման Սմբատյանին վարձակալության իրավունքով պատկանող (վարձակալության իրավունքի վկայական` N 17122019-10-0008) Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղում գտնվող 10-027-0122-0022 կադաստրային ծածկագրով 3(երեք) հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրել ենթավարձակալության Վայոց ձորի մարզի Արին գյուղի բնակիչ Վարուժան Խաչիկի Հարությունյանին (անձնագիր՝ AT 0275582, տրված՝ 16.08.2019, 020-ի կողմից)` որպես վարելահող օգտագործելու նպատակով:
2. Պարտավորեցնել Հասմիկ Դավթյանին և Արման Սմբատյանին ենթավարձակալության պայմանագրի պայմանները հստակորեն համապատասխանեցնել վարձակալության պայմանագրի պայմաններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Դավթյանին և Արման Սմբատյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: