Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 68-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 68-Ա


Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՎՃԱՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներով՝

1․ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից Ջերմուկ համայնքում «Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում», «Շահումյան, Բ. Վարդանյան, Մյասնիկյան, Մելիք Ադամյան և Չարենց փողոցների վերականգնում, բարեկարգում և Քարայծ տանող ճեմուղու կառուցում», «Մաշտոցի փողոցի բարեկարգում» ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների շինարարության թույլտվությունների տրամադրման համար սահմանել արտոնություն՝ տեղական տուրքի զրոյական դրույքաչափի կիրառմամբ։

2․ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ջերմուկ համայնքում իրականացված և իրականացվելիք շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու և շահագործման թույլտվությունները ձևակերպելու համար սահմանել տեղական վճարի գծով արտոնություն՝ կիրառելով տեղական վճարի զրոյական դրույքաչափը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner