Այսօր: Երկուշաբթի, 24 Հունվարի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37-Ա


Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 25-ի N 12-Ա որոշմամբ հասատված «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ և հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 1․ Տալ համաձայնություն «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի՝ Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 16/1 հասցեում գտնվող մարզադահլիճը (այսուհետ՝ անշարժ գույք) 1 (մեկ) տարի ժամկետով Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիային վարձակալության տրամադրելուն՝ համայնքի տարածքում մարզական գործունեություն ծավալելու և մարզչական դասաժամեր անցկացնելու նպատակով:

 2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի չափ սահմանել՝ ամսական 35.000  (երեսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 

3․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի հետ կնքելու տարածքի վարձակալության պայմանագիր։

4․ Սահմանել, որ վարձակալած տարածքի օգտագործման պայմաններն ու պահանջները կարգավորվում են վարձակալության պայմանագրով:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner