Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1181
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 71-Ա


Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով և  Հայաստանի Հանրապետության կառավարության 06.04.2017թ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշման 22-րդ կետի պահանջով՝

1. Հաստատել Ջերմուկ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը՝

ա) ի գիտություն ընդունելով, որ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (նախկինում՝ գյուղապետարանի շենք, հասցեն՝ գյուղ Գնդեվազ, 8-րդ փողոց, շենք N 1) տեղադրված ազդարարման համակարգի 1-ԼԴ-800 մոդելի շչակը, որպես գույքային արժեք, ամրագրվել է համայնքի հաշվեկշռում,

բ) ի գիտություն ընդունելով, որ Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու N 3/3 հասցեում գտնվող շինությունները՝ համայնքի ճոպանուղին սպասարկող ենթակառուցվածքները (սպասասրահ, դրամարկղ, տեխնիկական սպասարկման կետ, հարթակ, պարիսպ) որպես գույքային արժեք, ամրագրվել են համայնքի հաշվեկշռում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner