Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԳԱՌՆԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ, ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան 

1.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 16/2/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 22,3 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0015-0057) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 35 000( երեսունհինգ հազար) դրամ:

2.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Մելիք-Ադամյան փողոցի N 3/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 9,0 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0019-0052) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ հասարակական կառուցապատման համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 20 000 (քսան հազար) դրամ:

3.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 19,8 քմ մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ հողատեսք, կադաստրային ծածկագիրը՝ 0405-0401-) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 15 000 (տասնհինգ հազար) դրամ:

4. Համաձայնվել Ջերմուկ  համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի N 10/3/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 400 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0024-0196) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ հասարակական կառուցապատման համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 400 000 (չորս հարյուր  հազար) դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner