Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

12 նոյեմբերի 2018 թվականի N 1

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ Ջերմուկ համայնքի 2019 թ. ծրագրային բյուջեի նախագծի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Բյուջեի հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

Բյուջեով նախատեսված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը լիարժեք իրականացնելու համար համայնքին անհրաժեշտ է ֆինանսական ինքնուրույնություն և հետևողականություն:

ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2019 թ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ այս տարի իրականացվում համայնքապետարանի պաշտոնական կայքով:

2018 թ. նոյեմբերի  12-ից դեկտեմբերի 20-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք. Ջերմուկ Մյասնիկյան 8, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
(1.60 Մբ) 2019 թ. ծրագրային բյուջե (հակիրճ տարբերակ)
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքային գրադարանը 2019 թ. ընթացքում նոր և պահանջարկ վայելող գրքերով համալրելու նպատակով բավարար գումար նախատեսելու համար: Կաշխատենք գրքերը համեմատաբար էժան գներով ձեռք բերել անմիջապես հրատարակչություններից:
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Հարգելի օգտատեր շնորհակալություն կարծիքի համար, մեր աշխատակազմն էլ իր շնորհակալությունն է հայտնում համայնքապետարանի ենթակառուցվածքներին՝ բյուջետային գործընթացին , քննարկումներին ակտիվ մասնակցելու, մեր կողմից մշակված հայտերը ճշգրիտ լրացնելու համար։ Ակտիվ համագործակցության շնորհիվ բյուջեն դառնում է ավելի իրատեսական , լուծում են ստանում ենթակառուցվածքներում  ծագած խնդիրները։
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Հարգելի օգտատերեր Ջերմուկի համայնքի 2019 թվականի ծրագրային բյուջեն իրատեսական է, նրանում ներառված  բոլոր ծրագրերն ու միջոցառումները անհրաժեշտ։ Որպես շահագրգիռ կողմ , բյուջեի վերջնական տարբերակի մշակման համար ՝ներկայացրեք Ձեր առաջարկություններն ու ծրագրերը ուսումնասիրման և քննարկման համար։ Ես նույնպես ներկայացրել եմ առաջարկներ , ծրագրեր ինչպես համայնքապետարանի , այնպես էլ նրա եթակառուցվածքների ֆինանսատնտեսագիտական գործունության , ֆինանսական ծրագրերի համադրման հետ կապված, այս պահին քննարկվում են ինչպես մեզ, այնպես էլ դոնոր կազմակերպությունների , ՀԿ -ների, վերին ատյանների շրջանակներում։ Առաջարկները ընդունվելու  դեպքում նրանք ոչ միայն կկիրառվեն մեր համայնքում , այլև հանրապետության այն համայնքներում, որտեղ կգտնեն այդ ծրագրերի անհրաժեշտությունը , տեսանելի կլինի կիրառման դեպքում նրանց օգտագործման արդյունավետությունը։ Մենք պատրաստ ենք ընդունել նաև Ձեր կողմից ներկայացված ցանկացած առաջարկ և ծրագիր , պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ։
Պատասխանել
Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
«Աջակցություն քաղաքացիական , հասարակական, տեղեկատվական կառույցներին, կրոնական և երիտասարդական կազմակերպություններին»Այս տողով նախատեսված 473 000 դրամ ծախսը որևէ կերպ չի կարող արդյունավետ լինել:Առհասարակ բյուջեում երիտասարդական միջոցառումներն ու քաղաքային կյանքի ակտիվացումը, մշակութային կյանքը ետին պլան է դրված, կամ ներառված է մշակութային կենտրոններում՝ պատերից ներս, խմբակների տեսքով: Ջերմուկում ակտիվ մշակութային կյանքը խթանելու համար հարկավոր է մի փոքր փոխել մոտեցումները՝ մշակույթը դուրս հանելով և հանրայնացնելով, ինչը նաև լրացուցիչ զբոսաշրջային հոսք կապահովի: Քանի որ համայնքը նույնպես դրամաշնորհներ տալու հնարավորություն ունի, առաջարկում եմ նախատեսել մոտ 5 մլն դրամ տարբեր դրամաշնորհային ծրագրերի տալու համար:Արդյունավետ դրամաշնորհների տրամադրման արդյունքում հնարավոր է կապիտալ ծախսերով նախատեսված որևէ ծախս ավելի էժան իրականացնել Հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, իսկ կապիտալ ծախսերից գումար կրճատել և տեղափոխել «դրամաշնորհ» տող: Եվ համայնքը կշահի, և երիտասարդությունը, և բյուջեում կարող եք խնայողություններ ունենալ:
Պատասխանել
ՏՀԶՎԿ ՀԿ 66 ամիս առաջ
Համայնքի բյուջեի որոշ մասը (ինչ-որ %-ը, օրինակ 5 մլն դր. կամ 20 մլն դր. ...) կարող է նպատակաուղղվել "Մասնակցային բյուջետավորման" արդյունքում ընտրված ծրագրերի իրականացման համար: Անհրաժեշտ է համայնքի ներկայացուցիչներից  (այս հարթակի միջոցով և/կամ այլ եղանակներով) հավաքագրել գաղափարներ, ծրագրեր, քննարկել, ստանալ արդիական և իրականանալի ծրագրերի/գաղափարների ցանկ: Այդ ցանկից քվերակության միջոցով որոշել առաջնահերթությունները և ֆինանսավթրել հաղթած ծրագրերի իրականացումը: "Մասնակցային բյուջետավորում" իրականացման լավ օրինակ կարող է ծառայել Էստոնիայի Տարտու քաղաքի օրինակը (տե՛ս հետևյալ հղումը՝ http://www.infopolicy.biz/?p=11200)
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
+ՏՀԶՎԿ ՀԿՀարգելի ՏՀԶՎԿ ՀԿ շատ շնորհակալ ենք Ձեր առաջարկի համար, մեզ համար մեծ պատիվ է համագործակցել Ձեզ հետ ։ Այս առաջարկը իրոք շատ տեղին է և նորություն մեզ համար։ Կուսումնասիրենք Էստոնիայի Տարտու քաղաքի օրինակը և կփորձենք այն կիրառել մեր բյուջետային գործընթացում։
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Հարգելի օգտատեր Ձեր կողմից նշված 473000 դրամը պլանավորված է այն գործող ՀԿ համար, որոնց մենք որպես կառավարչական հիմնարկ անդամագրված ենք , համագործակցում ենք, որոնք մեզ տալիս են ցանկացած ոլորտին առընչվող խնդիրների հետ կապված խորհրդատվություն, ինչպես նաև ներկայացնում են համայնքների հիմնախնդիրները վերին ատյաններում։Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերից կատարել կրճատումներ ֆոնդային բյուջեից այն ուղղել վարչական բյուջեի ,,Դրամաշնորհ,, տող՝ բյուջետային գործընթացում չկա նման տեղափոխություն, ավելին, անգամ կապիտալ ծրագրերի համայնքի  կողմից համաֆինանսավորման  ժամանակ կիրառվում է վարչական բյուջեի համապատասխան տնտեսագիտական հոդվածը, ֆինանսավորվող  գումարի չափով նվազում է վարչական բյուջեն։
Պատասխանել
Վազգեն Գալստյան 66 ամիս առաջ
Համայնքի տեսկլականում ձևակերպում կար «Փոքր և միջին ձեռնարկատիրության» զարգացման վերաբերյալ, որի արտացոլումը ծրագրային բյուջեում չկարողացա նկատել: Ինչպես և որ ծախսերով է նախատեսվում հասնել տեսլականի իրականացմանը:
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Տեսլականի իրականացման համար պետք է օգտվել ոչ միայն 2019 թվականի ծրագրային բյուջեի նախագծից , այլև համայնքի 2017-2021 զարգացման հնգամյա ծրագրից, քանզի այն նախատեսված չէ միայն 2019 թվականի համար։ Քանի որ այս թեման Ձեզ շատ հոգեհարազատ է, խնդրեմ ներկայացրեք բիզնես ծրագրեր, մենք նախագծում կանենք համապատասխան փոփոխություններ, ,  ծրագրերը կքննարկվեն , ընդունվելու և իրագործվելու դեպքում  միաժամանակ կկատարենք համայնքի զարգացման հնգամյա ծրագրում վերոնշյալ ոլորտին առընչվող աշխատանքներ կամ ծառայություններ։
Պատասխանել
Վազգեն Գալստյան 66 ամիս առաջ
«Ջերմուկի համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ին հատկացվող դրամական միջոցներն իմ կարծիքով խիստ անբավարար են արդյունավետ և ինքնուրույն գործունեություն ծավալելու համար: Առաջարկում եմ այդ ՀՈԱԿ-ին հատկացնել ևս 10 մլն դրամ պայմանով, որ դա պետք է օգտագործի միայն համաֆինանսավորվող ծրագրերի համար: Այդ դեպքում ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը կարող են լինել 20-100 մլն դրամի շրջանակներում՝ համայնքի հաշվեկշռին էլ լրացուցիչ կապիտալ գույք ավելացնելու հնարավորությամբ:
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Հարգելի Վազգեն ,, Ջերմուկի համայնքի սպորտի, զբոսաշրջության , երիտասարդության և մշակութի կենտրոն,, ՀՈԱԿ - ին հատկացված գումարը վերաբերում է հիմնարկի պահպանման ծախսերին, համաֆինանսավորվող ծրագրերի համար մենք ունենք համապատասխան գործառնական դասակարգում ։ Ներկայացրեք Զեր ծրագրերը , նախագծում կանենք փոփոխություններ և պահուստային միջոցներից գումարներ կուղղենք դրանց իրականացմանը։ Ծրագրերը ներկայացրեք հիմնավոր փաստաթղթերով, ինչպես այն իրականացնելուց առաջ, այնպես էլ ծրագրի ավարտից հետո։
Պատասխանել
Վազգեն Գալստյան 66 ամիս առաջ
Քանի որ ծրագրային բյուջեն ենթադրում է թվեր՝ հատկապես արդյունքների մասով, ապա ցանկալի կլիներ տեսնել և հասկանալ, թե, օրինակ 2019-ին համայնքում քանի կմ լուսավորված փողոց կամ փոփոխված ջրագիծ կլինի: Ծրագրային բյուջեի արդյունքների մասը թվերի բացակայության պատճառով որևէ կերպ ընթացիկ կամ հաջորդող տարում չենք կարող չափել ըստ արդյունավետության:
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Կոնկրետ թվեր աշխատանքների կատարման ծավալային մասով մենք թվեր կհրապարակենք միայն նախագծանախահաշվային փաստաթշթերի պատվիրումից հետո, որտեղ հստակ կլինեն ֆիքսված և ծավալները ,և աշխատանքների  իրականացման համար հատկացվող ֆինանսավորումները։
Պատասխանել
Վազգեն Գալստյան 66 ամիս առաջ
Համայնքի տեսլականում ոչ մի ամբիցիոզ, հեռուն գնացող, փոփոխություններ բերող, մարդկանց տեղից շարժող մոտիվացիա չնկատեցի: Կառաջարկեմ այս տարբերակը, որն համենայն դեպս իմ պատկերացումներն ու տեսլականն է համայնքի վերաբերյալ:Փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր պայմաններով, քաղաքաշինական և բնապահպանական խիստ չափորոշիչներով առաջնորդվող, զարգացած գյուղատնտեսությամբ և համաշխարհային նշանակության առողջարանային - զբոսաշրջային համայնք, որտեղ որոշումների կայացման մեջ մեծ է երիտասարդության ներգրավվածությունը: Իսկ համայնքի բնակիչ - ՏԻՄ կապը հիմնականում իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
Ջերմուկ համայնքի տեսլականի մեջ արտացոլված չէ գյուղական բնակավայրերի զարգացումը:Որպես համայնքի բնակիչ իմ տեսլականն է ՝  Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ ապահովող, քաղաքաշինական և բնապահպանական խիստ չափորոշիչներով առաջնորդվող,  զարգացող գյուղատնտեսությամբ և համաշխարհային ճանաչում ունեցող առողջարանային-զբոսաշրջային համայնք, որտեղ մեծ է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը որոշմուների կայացման մեջ: Իսկ համայնքի բնակիչ - ՏԻՄ կապը հիմնականում իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
33000.0  հազ. դրամ նախատեսված է  - Համայնքի գյուղական բնակավայրերի գազաֆիկացում - ծրագրի իրականացման համար: Որ բնակավայրերում է իրականացվելու գազաֆիկացում և ինչ աշխատանքներ են նախատեսված? Բնակիչների կողմից ինչ ծախսեր են նախատեսվում և ինչ աշխատանքների համար?
Պատասխանել
Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
Գազաֆիկագումը նախատեսված է գյուղական բնակավայրերի համար, և իհարկե նաև համայնքի այն բնակիչների համար, որոնք առ այսօր չեն օգտվում այս ծառայությունից, այդ առումով հիմնական աշխատանքը համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների վրա է, որոնք պետք է իրականացնեն ճշգրիտ գուքագրում
Պատասխանել
Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
+Անհայտ օգտատերԻսկ ծախսերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք, երբ պատվիրենք աշխատանքների կատարման համար նախագծանախահաշվային փաստաթղթերը
Պատասխանել
Անհայտ օգտատեր 66 ամիս առաջ
Ջերմուկի համայնքապետարանի հարգելի աշխատակիցներ խմդրում եմ պատասխանել. արդյոք բյուջեի նախագծում ներկայացված ծրագրերը համապատասխանում են jermuk.am կայքում տեղեդրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017-2021 ԹԹ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ? Արդյոք այս նախագիծը բխում է համայնքի զարգացման հնգամյա ծրագրից? Եթե կան անհամապատասխանություններ, ապա խնդրում ենք հնգամյա ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ:"
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 66 ամիս առաջ
Հարգելի օգտատեր, ընդունում ենք Ձեր առաջարկը, և անպայման կլինեն փոփոխություններ ոչ միայն համայնքի  2017-2021 թթ. զարգացման ծրագրում, նաև տարեկան աշխատանքային պլանում։ 2019 թվականի ծրագրային բյուջեի նախագծում ներկայացված բոլոր ծրագրերը կան համայնքի 2017-2021 թթ. զարգացման ծրագրում, սակայն անհրաժեշտությունից ելնելով կատարվել են ծրագրերի տեղաշարժեր տարեթվերի մեջ, որն էլ հանդիսանալու է միակ փոփոխության և խմբագրման պատճառը։ Շնորհակալություն ուշադրության և ծրագրերի համադրության, համեմատության համար։
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner