Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 260-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հոկտեմբերի 2022 թվականի N 260-Ա

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններով՝ որոշում եմ՝

1․ 2022 թվականի սեպտեմբերի 13-14–ը Ջերմուկ քաղաքում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետևանքով իրենց բնականոն աշխատանքը տարերայնորեն դադարեցրած «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ», «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց» և «Ջերմուկ համայնքի Շ․ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների բոլոր աշխատակիցներին, բացառությամբ կազմակերպության ղեկավարից, հաշվապահից և պահակներից, 2022 թվականի հոկտեմբերի 3-ից 7-ը ներառյալ համարել հարկադիր պարապուրդի մեջ:

2․ «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն», «Համայնքային տնտեսություն», «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ների տնօրեններին՝  2022 թվականի հոկտեմբերի 3-ից 7-ը ներառյալ համապատասխան հրամաններով հարկադիր պարապուրդի մեջ համարել այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի վերսկսումը օբյեկտիվորեն դեռևս հնարավոր չէ։

3․ «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի տնօրեն Ա․ Թադևոսյանին՝ աշխատակիցներին լրիվ աշխատանքային ռեժիմով ներգրավել ճոպանուղու վերականգնման և վերաշահագործման աշխատանքներում։

4․ Ջերմուկ համայնքի բոլոր ՀՈԱԿ–ների տնօրեններին՝ ս/թ հոկտեմբերի 10-ից առկա ռեսուրսներով և բոլոր հնարավոր պայմաններն ապահովելով՝ վերսկսել աշխատանքային բնականոն գործունեությունը՝ երկօրյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնելով աշխատանքային ընթացքի և կարգապահության վերաբերյալ։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner