Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 93-Ա


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝ 

1. «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյակ թաղամասի մասնաշենքի ձմեռային այգու, Կեչուտ գյուղի մասնաշենքի երկու հարկերի, տանիքի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմամբ պայմանավորված՝ հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 23-ի N 4-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2019 թվականի բյուջեում կատարված  փոփոխությունները՝

   Ջերմուկ համայնքի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա» եկամտային և «09.01.01.51-նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգումներով, «5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական  ծախսային հոդվածներն համապատասխանաբար ավելացնել 28.930.020 (քսանութ միլիոն ինը հարյուր երեսուն հազար քսան) ՀՀ դրամով՝ վերոնշյալ ծրագրերով կատարվող աշխատանքների ֆինանսավորման համար:

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի բյուջեն՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ՝   եկամուտներ՝  768.930.020 ՀՀ դրամ

 ծախսեր՝       768.930.020 ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(172.45 Կբ)
(949.17 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner