Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 21-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետով՝ 1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող միկրոավտոբուսը շահագործել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու սկզբունքով. փոխադրումն իրականացնել կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով, որի իրականացման պայմանները (պատվերի ձևակերպումը, փոխադրումների կազմակերպումը, սպասարկման ռեժիմը) յուրաքանչյուր դեպքում որոշվում են պատվիրատուի և փոխադրողի՝ ի դեմս տրանսպորտային միջոցի վարորդի, փոխհամաձայնությամբ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ուղևորափոխադրումների իրականացման համար տրանսպորտային միջոցի վառելիքը տրամադրել համայնքապետարանի կարիքների համար ձեռք բերված վառելիքից՝ վարորդի կողմից յուրաքանչյուր պատվերի վերաբերյալ հստակ ձևակերպված զեկուցագրի և համայնքի ղեկավարի համապատասխան կարգադրության հիման վրա:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված ուղևորափոխադրումների իրականացման դիմաց համայնքային բյուջե գանձվող վճարի չափը սահմանել յուրաքանչյուր պատվերի 60%-ի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |