«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով «Ջերսան» ՍՊ ընկերության տնօրենի դիմումը (մտից N 1221, 15․10․2020 թ․)
1․ «Ջերսան» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5 հասցեում գտնվող 1,5301 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը՝ առողջարարական նպատակներով նախատեսված) բաժանել երեք առանձին գույքային միավորների՝ ըստ «ՔՈՇԿ» ՍՊԸ–ի կողմից տրամադրված հատակագծերի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 7/5 -մակերեսը` 1,03436 հա
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 7/5/5 -մակերեսը` 0,06821 հա
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 7/5/6 – մակերեսը՝ 0,42744 հա
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: