Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 918
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 4-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2020 թվականի N 4-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի հիման վրա, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Ջերմուկի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 82-Ա որոշումը, հիմք ընդունելով համայնքային գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին մրցույթային հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 17-ի N 3 արձանագրությունը՝

 1. Հաստատել 2020 թվականի հունվարի 17-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Ջերմուկ քաղաքում գտնվող 10-002-0104-0003 կադաստրային ծածկագրով 350 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝

· Մրցույթում հաղթող ճանաչել Ջերմուկ քաղաքի բնակիչ Արմինե Սեյրանի Մովսիսյանին,

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 17.01.2030թ.,

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 21 000 (քսանմեկ հազար) դրամ,

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տարածքում վարձակալի կողմից կատարված անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են համայնքային սեփականությունը և հողամասի տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3. Ա. Մովսիսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:  

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական  ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ա. Մովսիսյանի կողմից

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner