Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 23-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N 89-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 27-Ա որոշմամբ՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Ջերմուկ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 467-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն. որոշման 1-ին կետում «Ժիրայր Բաբայանի» բառերը փոխարինել «Աննա Վարդազարյանի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։