Այսօր: Կիրակի, 22 Մայիսի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունվարի 2022 թվականի N 1-Ա

ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 2-Ն հրամանով հաստատված կարգով՝

1․ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3․2–րդ մասի հիմքով Ջերմուկ համայնքի վերակազմակերպմամբ պայմանավորված Ջերմուկ համայնքի կազմում եղած և Վայք համայնքին միավորված Հերհեր և Կարմրաշեն գյուղերի բոլոր՝ ներառյալ արտահաշվեկշռում հաշվառման ենթակա  և առկա, սակայն չհաշվառված (անկախ պատճառներից),  ակտիվների և պարտավորությունների հանձնման–ընդունման նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով հետևյալ կազմով՝

   հանձնաժողովի նախագահ՝ Վահագն Արսենյան- Ջերմուկ համայնքի ղեկավար

   հանձնաժողովի քարտուղար՝ Արման Հայրապետյան– ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ–աուդիտոր  

    հանձնաժողովի անդամներ՝  Արմինե Ղազարյան- ֆինանսական բաժնի պետ

                                                Նաիրի Բաբայան – Հերհեր գյուղի վարչական ղեկավար

                                                Ռոման Առաքելյան– Կարմրաշեն գյուղի վարչական ղեկավար

                                                Վարդան Սարգսյան– համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ

                                                Հայկ Ավագյան – Վայք համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

2․ Սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքները տեղերում փաստացի իրականացնելու համար ստեղծել գույքագրման աշխատանքային հանձնաժողովներ հետևյալ կազմով՝

 2․1․ աշխատանքային առաջին հանձնաժողով`

հանձնաժողովի նախագահ` Նաիրի Բաբայան՝ Հերհեր գյուղի վարչական ղեկավար

                              անդամներ – Արամ Սարգսյան՝ համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ

                                                     Նատալիա Հովհաննիսյան- Վայքի համայնքապետարանի  ֆինանսական բաժնի պետ (համաձայնությամբ)

2․2․ աշխատանքային երկրորդ հանձնաժողով`

հանձնաժողովի նախագահ`Ռոման Առաքելյան՝  Կարմրաշեն  գյուղի վարչական ղեկավար

                              անդամներ – Արմենակ Առուստամյան ՝ համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ

                                                      Նարինե Մարկոսյան - Վայք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահ  (համաձայնությամբ)

 

3․ Գույքագրման կենտրոնական հանձնաժողովին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքները կատարել երկամսյա ժամկետում և արդյունքները ներկայացնել Ջերմուկ համայնքի ավագանու հաստատմանը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner