Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի 25․11․2021 թ․ Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ–25112021-10-0225 որոշումը՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 13-ի «Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում գտնվող՝ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 330-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ ավելացնել 2․1–ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«2.1․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված շինության և դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ սահմանազատված հողամասի՝ «ԱՓԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հատակագիծը՝ ճանաչելով Արմեն Սավադի Խուրշուդյանի սեփականության իրավունքը փաստացի առկա սահմանազատված՝ կից ավել օգտագործվող 298,73 քմ հողամասի նկատմամբ՝ ի գիտություն ընդունելով, որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածքներում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում։»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։