Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 267-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2020 թվականի N 267-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 7/5/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48.1 հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը  և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 16-Ա որոշումը և հաշվի առնելով «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Ջերմուկի մասնաճյուղի կառավարչի դիմումը (մտից N 1192, 06․10․2020 թ․)՝

1. Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/4 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող 4 քմ մակերեսով  բնակավայրերի  նպատակային նշանակությամբ  ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի  կառուցապատման իրավունքով  տրամադրել «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղին: 

2. Սահմանել՝

  • Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը մինչև` 07․10․2022 թ․։
  • Կառուցապատման իրավունքի տրամադրման ամսական վճարի չափը` 80 000 (ութսուն հազար) դրամ (վարձավճարը վճարվում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող 5 օրվա ընթացքում)
  • Կառուցապատման իրավունքի տրամադրման նպատակը` բանկոմատ տեղադրելու և շահագործելու համար:

3. «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղի հետ, ի դեմս մասնաճյուղի կառավարիչ Հ․ Բալոյանի, օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner