Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափեր սահմանելու մասին» N 6-Ն որոշման, հիմք ընդունելով «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից լիազորված «Ռեդինետ» ՓԲԸ–ի տնօրեն Ա․ Քարամյանի՝ ս/թ սեպտեմբերի 23-ի հայտը (մտից N 1186, 05․10․2020 թ․)՝
1. «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի աջակողմյան հատվածում օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար թվով 28 (քսանութ) հենասյուների տեղակայման շինարարության թույլտվություն։
2. «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 11250 (տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: