Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 29-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2021 թվականի N 29-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2021 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Ջերմուկ համայնքի՝ ստորև ներկայացվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը՝

ա) «Գերեզմանատան բարեկարգում, կանգառների հիմնանորոգում կամ փոխարինում նորով»,

բ) «Ջերմուկի համայնքապետարանի և ենթակա կառույցների համար գույքի ձեռք բերում»,

գ) «Կարմրաշեն գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցում»,

դ) «Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգում, նորերի կառուցում»:

2. ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգին համապատասխան կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա»–ից «դ» ենթակետերում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։

3. Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2021 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված դրանք իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -6

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner