Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 449-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2021 թվականի N 449-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 4/85 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ԴՈՒՌՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «բ» ենթակետի, 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշման համապատասխան՝  հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Մ․ Ա․ Զազյանի դիմումը (մտից N 1539, 21․10․2021 թ.)

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Մեխակ Աշոտի Զազյանին պատկանող (հիմք` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 3010020-10-0002 վկայական) Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի  N 4/85 հասցեի ոչ բնակելի տարածքում շենքի արտաքին պատի հաշվին ինքնակամ բացված դուռը համարել օրինական։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նված ինքնակամ բացված դուռը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին. դրանք պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի փոփոխվում Շահումյան փողոցի N 4 բազմաբնակարան շենքի սեփականատերերի բաժնային սեփականությունը:

3. Սույն որոշման 1-ին  կետում նշված ինքնակամ բացված դռան օրինականացման համար տարածքի սեփականատերը պարտավոր է սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031583 հաշվեհամարին մուծել 3206 (երեք հազար երկու հարյուր վեց) դրամ, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ  կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի  ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեխակ Աշոտի Զազյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner