Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 5-Ն աորոշման, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հարություն Հովհաննիսյանի հայտը (մտից՝ N 5, 2022 թվականի հունվարի 4).
1. Հարություն Հովհաննիսյանին 2022 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոց 22/1 հասցեում գտնվող ռեստորանում ոգելից, ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 122):
2. Հարություն Հովհաննիսյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 հաշվեհամարին վճարելու տեղական տուրք` 18 750-ական (տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է որոշման 2-րդ կետում նշված տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքով պայմանավորված: