Այսօր: Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 300
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 224-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2020 թվականի N 224-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄՈՒՇԵՂ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի  գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված  կարգի N 1  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Մուշեղ Աղաջանյանի  դիմումը (մտից N 876, 22.07․2020 թ.)՝

1.Թույլատրել Ջերմուկ համայնքի բնակիչ Մուշեղ Աղաջանյանին փոխելու սեփական բնակելի նշանակության անշարժ գույքի` Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 15-րդ շենքի N 30 բնակարանի (հիմք՝ Անշարժ գույքի առուվաճառքի և գրավի / հիպոթեքի պայմանագիր թիվ N 2048223), գործառնական նշանակությունը  որպես հասարակականի՝ տարածք,  առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի:

2.Մուշեղ Աղաջանյանին պարտավորեցնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գործառնական նշանակության փոփոխությամբ պայմանավորված, որպես հասարակական նշանակության տարածք տիրապետող սուբյեկտ,  աղբահանության պայմանագիր կնքել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի հետ։

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի  կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մուշեղ Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner