Այսօր: Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57-Ա
 

ՆԱԽԱԳԻԾ 57-Ա


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը համապատասխան՝

1․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող և Հայաստանի Հանրապետությունում covid-19 վիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի պատճառով գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած տնտեսվարող սուբյեկտների համար 2020 թվականին սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի  նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշմամբ սահմանված արտոնության կիրառման համար հիմք է հանդիսանում Ջերմուկ համայնքի ղեկավարի խորհրդական Հ․ Դավթյանի՝ համայնքային բյուջեի եկամուտների հավաքագրման իրավիճակային ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրած զեկուցագիրը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից և տարածվում է 2020 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող հարաբերությունների նկատմամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner