Այսօր: Երկուշաբթի, 23 Մայիսի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 5-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2022 թվականի N 5-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի

2.1. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի  50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թհայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:  

2.2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թհայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար։ 

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել  0.5, Ջերմուկ քաղաքում՝ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում, որպես լեռնային գյուղեր, հաշվարկել 0,3, իսկ Ջերմուկ քաղաքում՝ 2,0 գործակիցների կիրառմամբ։  

4Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:


Կողմ -13

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(68.50 Կբ)
(16.11 Կբ)
(20.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner